ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԲՐԱՏԻՍԼԱՎԱՅՈՒՄ ՆԱՏՕ-Ի ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻՆ27 մայիսի 2004 - 18:43 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 28-ին Բրատիսլավայում իր աշխատանքը կսկսի ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը, որին կմասնակցի նաեւ Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունը: Ինչպես «Արմենպրես» գործակալությանն է հաղորդել պատվիրակության ղեկավար, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանը, նստաշրջանում կներկայացվի նաեւ Հարավային Կովկասի իրավիճակի մասին զեկույցը: Փաստաթղթում, մասնավորապես, անդրադարձ կա տարածաշրջանային հակամարտություններին, Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի ներքաղաքական վիճակին, ազգային փոքրամասնությունների հետ կապված խնդիրներին, ժողովրդավարության զարգացման մակարդակին, հարեւան երկրների` Թուրքիայի, Իրանի, Ռուսաստանի ազդեցությանը տարածաշրջանի վրա եւ այլ հարցեր: Մ. Շահգելդյանի խոսքերով, զեկույցում կան որոշ կետեր, «որոնց հետ Հայաստանը մասնակիորեն համաձայն չէ»: Ընդ որում նա չի մանրամասնել, թե ինչպիսի տարակարծությունների մասին Է խոսքը, նշելով, որ հայկական կողմը կներկայցնի իր դիրքորոշումը այդ առնչությամբ: Նշենք, որ ՆԱՏՕ-ի ԽՎ-ում Հայաստանն ունի ասոցիացված անդամի կարգավիճակ եւ քվեարկություններին մասնակցելու իրավունք չունի: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |