ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՎ ԵՄ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԿԱՅՑԵԼԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ ՀՈՒՆԻՍԻ ՎԵՐՋԻՆ

PanARMENIAN.Net - Եվրամիության ղարաբաղյան հարցով հատուկ ներկայացուցիչ Հեյկի Թալվիթիեն մտադիր է հերթական այց կատարել հակամարտության տարածաշրջան հունիսի վերջին-հուլիսի սկզբին: Այս մասին, ինչպես տեղեկացնում են Բաքվի ԶԼՄ-ները, տեղեկացրել է Ադրբեջանում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Անտոնիուս Դե Վրիսը: Նրա խոսքերով` Եվրամիությունը մտադիր չէ փոխարինել այդ հիմնախնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը: ԵՄ ներգրավումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում հնարավոր է միայն հակամարտող կողմերի համապատասխան դիմումի դեպքում, ասել է եվրոպացի դիվանագետը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---