Լատվիան ղարաբաղյան հակամարտության հարցում գրավում է չեզոք դիրք 7 հոկտեմբերի 2005 - 17:35 AMT PanARMENIAN.Net - «Լինելով Եվրամիության նոր երկիր, մենք միանում ենք ԵՄ դիրքորոշմանը եւ ողջունում ենք Հարավային Կովկասի երկրների ցանկությունը տեսնել տարածաշրջանում խաղաղություն եւ ժողովրդավարության ամրապնդում»,- հայտարարել է այսօր Լատվիայի նախագահ Վայրա Վիկե-Ֆրեյբերգան Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում: Նա ողջունել է նաեւ ԵՄ նախաձեռնությունը կապված Հարավային Կովկասի երկրների հետ համագործակցությանն ուղղված գործողությունների Ծրագրի մշակման հետ: Վայրա Վիկե-Ֆրեյբերգան տեղեկացրեց, որ այսօր երկու երկրների նախագահների կողմից ստորագրված փաստաթղթերը հնարավորություն կընձեռեն Հայաստանին եւ Լատվիային համագործակցել որոշ կարեւոր ուղղություններում: «Բանակցությունների ընթացքում մենք համաձայնվեցինք, որ կարեւոր կլիներ ընտրել մի քանի կոնկրետ ուղղություններ եւ կենտրոնանալ այնպիսի ոլորտներում համագործակցության վրա, որոնքկառաջացնեն փոխադարձ հետաքրքրություն: Լինելով փոքր երկրներ, սահմանափակ տարածքներով եւ պաշարներով, մենք պետք է հաշվի առնենք դա, հասկանանք եւ կենտրոնացնենք մեր ուժերը երկկողմ համագործակցության ուղղությամբ», -նշել է Լատվիայի նախագահը: Նա հայտնել է, որ ժամանել է «շատ կարեւոր պատվիրակության կազմում, որի մեջ մտնում են 5 նախարարությունների ներկայացուցիչներ», որը մասնակցություն կունենա գործարար համաժողովում Հայաստանի եւ Լատվիայի միջեւ գործարար համագործակցության շրջանակներում: Պատասխանելով այն հարցին, թե ինչպիսի դիրքորոշում ունի Լատվիան ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, Վայրա Վիկե-Ֆրեյբերգան հայտարարեց, որ «Լատվիան լիովին համաձայն է Եվրամիության կարծիքի հետ, որը այդ հարցում ընդունել է չեզոք դիրք»: «Մենք իհարկե հավատարիմ ենք պետության տարածքային անձեռնամխելիության սկզբունքին, ընդ որում չնավազեցնելով ժողովուրդի ինքնորոշման իրավունքի սկզբունքը»,-հայտարարել է Լատվիայի նախագահը: Նա նշել է նաեւ, որ վերջին տարիներին միջազգային ասպարեզում մեծ ուշադրություն է դարձվում տարածքային անձեռնամխելիության սկզբունքին, սակայն ինչ վերաբերվում է այս դեպքին, ապա «Լատվիան ողջունում է խաղաղ բանակցությունները եւ կաջակցի այդ հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբին»: «Մենք կարեւորեցնում ենք, որպեսզի բանակցությունները շարունակվեն խաղաղ, այլ ոչ թե ռազմական ճանապարհով: Այս հարցում Լատվիան ունի այնպիսի դիրքորոշում, ինչպիսի եւ ԵՄ»,- հայտարարել է Վայրա Վիկե-Ֆրեյբերգան: Լատվիայի նախագահը նշել է, որ սա իր առաջին այցն է Հայաստան եւ նա հուսով է, որ «հնարավորություն կունենա պարզ պատկերացում կազմել այն երկրի մասին, որի մասին այդքան շատ կարդացել է»: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |