ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՉԵՆ ԴԱԴԱՐՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՓԱՍՏԵՐԸ

PanARMENIAN.Net - Նախիջեւանի հայերի ազգային խորհուրդը հանդես է եկել հայտարարույամբ, որում մտահոգություն է հայտնում Ադրբեջանի Նախիջեւանի շրջանի Ջուղա գյուղի գերեզմանոցում շարունակվող հայկական գերեզմանների խաչքարերի ոչնչացման փաստերի կապակցությամբ: Հայտարարությունում, մասնավորապես, նշվում է, որ նոյեմբերի վերջին Իրանի Սուրբ Ստեփանոս հայկական վանքի ծառայողները եւ իրանցի սահմանապահները նկատել են, որ Ջուղայի գերեզմանոցում խաչքարեր են քանդված, իսկ հուշահամալիրի տարածքում կանգնած են վագոններ, որոնց շուրջն ինչ որ աշխատանքներ են ընթանում: Ավելին, հայտարարության մեջ նշվում է, որ նոյեմբերի 25-ին ֆրանսիական «Երկիր եւ մշակույթ» կազմակերպության ճարտարապետները հայտնաբերել են, որ քանդված է Ջուղայի գերեզմանոցի եկեղեցին: «Այդ փաստերը ապացուցում են, որ Ադրբեջանը շարունակում է 1998 թվականին սկսած Նախիջեւանի հայկական հուշարձանների ոչնչացման ակցիան»,- ասվում է փաստաթղթում: Այս առումով, Նախիջեւանի հայերի խորհուրդն առաջարկել է ՅՈՒՆԵՍԿՈ-ի հովանու ներքո ստեղծել միջազգային հանձնաժողով, որը տեղում կուսումնասիրի հայկական հուշարձանների ոչնչացման դեպքերն Ադրբեջանում, որը ձգտում է հայկական հուշահամալիրի տարածքը վերածել չեզոք պատմա-մշակութային գոտու:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---