ՊՆ. ՀՕՊ համաձայնագրով ՀՀ-ին անվճար Ս-300 համակարգերի տրամադրում չի նախատեսվում27 հունիսի 2016 - 11:09 AMT PanARMENIAN.Net - Ինչպես հայտնի է, միավորված տարածաշրջանային հակաօդային պաշտպանության համակարգի ամրացման նպատակով հունիսին ՌԴ-ն Ղազախստանին անվարձահատույց Ս-300ՊՍ զենիթահրթիռային համակարգեր է տրամադրել: Միավորված ՀՕՊ շրջանակներում անվճար Ս-300 համակարգեր է ստացել նաև Բելառուսը. 2016 թվականի մարտին նրան է տրամադրվել 4 դիվիզիոն վերոհիշյալ ԶՀՀ: Այս համատեքստում PanARMENIAN.Net ը հարցում է ուղղել ՀՀ պաշտպանության նախարարություն, թե արդյոք «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը նախատեսում է ՀՕՊ որևէ համակարգի անվճար տրամադրումը ՀՀ-ին: Չնայած հարցումը վերաբերում էր ցանկացած ՀՕՊ համակարգի անվճար տրամադրման հնարավորությանը, պատասխանը տրվել է միայն Ս-300 համալիրի մասով: Հարցմանն ի պատասխան, ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը տեղեկացրել է, որ համաձայնագրով չի նախատեսվում Հայաստանի Հանրապետությանը Ս-300 զենիթային հրթիռային համալիրների անվճար տրամադրում: Միաժամանակ տեղեկացվել է, որ հետագայում հնարավոր է փոխգործակցության և փոխօգնության ցանկացած զարգացում, կապված իրավիճակի փոփոխությունից: Առաջին անգամ Ս-300 զենիթային հրթիռային համալիրները ցուցադրվել են 2011թ.-ի ՀՀ ռազմական շքերթի ժամանակ: Հայաստանն ունի առնվազն 3 դիվիզիոն Ս-300ՊՏ ու 2 դիվիզիոն Ս-300ՊՍ: Դրանք, հավանաբար, ձեռք են բերվել 2007-2008թթ. ընթացքում: «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2015 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում: Կարդացեք նաև՝ ՊՆ-ն՝ միացյալ ՀՕՊ մասին. Ռուսական հսկման համակարգերն ու արբանյակները կկիրառվեն ի շահ ՀՀ-ի Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա Թաթոյան․ Կիրանցը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով դիմել են կառավարությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով Սունակին ուղղված նամակում նաև անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին |