ԱԳՆ-ն մեկնաբանում է Հոգլանդի առաջարկը. միակողմանի զիջումեր չեն լինելու20 մայիսի 2017 - 13:17 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում Հայաստանը որևէ միակողմանի զիջում չի նախատեսում: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, դեսպան Ռիչարդ Հոգլանդի՝ միակողմանի քայլեր դիտարկելու առաջարկը: Մայիսի 11-ին Վաշինգտոնում՝ Atlantic Council վերլուծական կենտրոնում Հոգլանդը «Հայ-ադրբեջանական հակամարտության միջազգային քաղաքականությունը» համաժողովի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներն ու կառավարությունները պետք է իսկապես հստակ քայլեր անեն, որոնք անհրաժեշտ են տևական խաղաղության համար: «Նրանք պետք է դիտարկեն նաև քայլեր, անգամ՝ միակողմանի, որոնք ի ցույց կդնեն նրանց հաստատուն հանձնառությունը՝ առաջընթացի հասնելու, լարվածությունը կրճատելու և բանակցությունների համար մթնոլորտը բարելավելու գործում», - ասել էր Հոգլանդը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 18-ին 6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում հայտարարել էր, որ ՀՀ-ն պատրաստ է ԼՂ հարցում փոխզիջմանը, այլ ոչ թե միակողմանի զիջումների: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |