Ռ. Քոչարյան. Հայաստանում բարդ ներքաղաքական իրավիճակի օգտագործումը Ադրբեջանի կողմից ճիշտ չէր

PanARMENIAN.Net - Ղարաբաղի հակամարտության գոտում հայկական կողմի մարտունակությունը նախկին մակարդակին է: Այդ մասին մարտի 5-ին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նրա խոսքերով, Հայաստանում բարդ ներքաղաքական իրավիճակի օգտագործումը Ադրբեջանի կողմից ճիշտ չէր: «Լրիվ հնարավոր է, որ նրանք կարծել են, թե երկրի ներսում իրադրության պատճառով, մենք կորցրել ենք աչալրջությունը: Հնարավոր է, նրանք նաեւ ենթադրել են, Ղարաբաղից Երեւան է տեղափոխվել որոշակի ռազմական ուժ»,- նշել է Հայաստանի ղեկավարը: Նա ընդգծել է, որ տվյալ պահին զինադադարը վերականգնվել է:



Հայաստանի գործող ղեկավարի խոսքերով, ադրբեջանական կողմը առաջնային գծում հրետանի է օգտագործել, ինչը վաղուց չէր եղել առաջնային գծում: Նորից ներկայացնելով լրագրողներին երեկ տեղի ունեցած իրադարձությունները` նա հայտարարել է, որ ադրբեջանական կողմը հարձակվել էր հայկական դիրքերից մեկի վրա առաջնային գծում, ապա պատասխան գործողություններ են հետեւել, եւ ստատուս-քվոն վերականգնվել է: Հայկական կողմից երկու վիրավոր կա, սպան վիրավորվել է ձեռքից, իսկ զինվորը վնասել է ոտքը հակահետեւակային ականի վրա, հաղորդում է Regnum-ը:



Մարտի 4-ին` Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, կտրուկ սրվել է իրադրությունը: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության ուժերի եւ Ադբեջանի ԶՈՒ միջեւ փոխհրաձգության արդյունքում զոհվել է 8 զինծառայող ադրբեջանական կողից: Հայկական կողմը հայտնել է երկու վիրավորների մասին:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---