Ղարաբաղյան շարժման 20-րդ տարելիցի առիթով Համաշխարհային հայկական կոնգրեսը միասնական բանաձեւ է ընդունելու Ղարաբաղի հարցով 7 մայիսի 2008 - 20:50 AMT PanARMENIAN.Net - Համաշխարհային հայկական կոնգրեսը Ղարաբաղյան շարժման 20-րդ տարելիցի առիթով մտադիր է աշխարհի 30-40 երկրների հայ համայնքներում նույն օրը ժողովներ եւ միջոցառումներ անցկացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով: Այդ մասին հայտնել է Կոնգրեսի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: «Տվյալ գործողության նպատակն է Ղարաբաղի հարցով համահայկական դիրքորոշման ձեւավորումը, ինչը կարող է դառնալ հայկական կողմից շահերի լոբբինգի հիմքը»,- ասել է նա լրագրողներին չորեքշաբթի օրը: Սարգսյանը հայտնել է, որ ներկա դրությամբ Համահայկական կոնգրեսը բանակցություններ է վարում գործընկեր-կազմակերպությունների հետ, եւ այդ նիստերի արդյունքում միասնական բանաձեւ կընդունվի, որը կներկայացնի հայկական կողմի դիրքորոշումը:Արամ Սարգսյանը նշել է, որ Ադրբեջանի կողմից ակտիվ քարոզչության եւ «իրեն պատկանող բոլոր տարածքների վերադարձի» մասին խոսակցությունների դեպքում, Ղարաբաղի հարցում միասնական դոկտրինի ընդունման անհրաժեշտություն է ծագել: Նրա կարծիքով, հայկական դիվանագիտությունը Ղարաբաղի հարցում պետք է նախաձեռնողական լինի` հաշվի առնելով Ադրբեջանի քարոզչական քաղաքականությունը: «Մենք պետք է էական քայլերի դիմենք եւ պետք է ձեւավորենք Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման մեզ համար ընդունելի որոշում, գիտակցելով Ղարաբաղի կայացման 20-ամյա շրջանը»,- ասել է նա, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա Թաթոյան․ Կիրանցը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով դիմել են կառավարությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով Սունակին ուղղված նամակում նաև անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին |