ԲՀԿ․ GPS-ով սահմանագծումը բերել է լրջագույն խնդիրների և ռիսկերի

ԲՀԿ․ GPS-ով սահմանագծումը բերել է լրջագույն խնդիրների և ռիսկերի

PanARMENIAN.Net - GPS-ի միջոցով սահմանագծումը հանգեցրել է լրջագույն խնդիրների և ռիսկերի, Շուռնուխի ուղղությամբ ադրբեջանցի զինվորականները տեղակայված են տեղի բնակիչների տներից ընդամենը 5 մետր հեռավորությամբ, հայտարարել է Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։

Պատգամավորի խոսքով՝ գյուղի մի մասն անցել է Ադրբեջանին, իրենք դա տեսել են Սյունիքի մարզ այցելության ժամանակ։

«Մենք եղել ենք մարզի բոլոր քաղաքներում, այցելել ենք Որոտան և Շուռնուխ գյուղեր, որոնք կանգնել են լրջագույն խնդիրների առաջ: Մենք այդ մարդկանց սոցիալական օգնություն էինք տարել»,- ասել է նա՝ հավելելով, որ շարունակելու են ուշադրության կենտրոնում պահել Սյունիքի խնդիրները։

Մելքումյանի գնահատմամբ՝ Սյունիքը սպառնալիքի տակ է, և այդ սպառնալիքի զգալի մասը բխում է հարևան Ադրբեջանից:

44-օրյա պատերազմից հետո Արցախի տարածքային կորուստներից ու զիջումներից զատ՝ Սյունիքի մարզի որոշ հատվածներում, ըստ ԽՍՀՄ քարտեզի, տներ ու հողատարածքներ են անցել ադրբեջանական կողմին։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---