ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՉՈՐՍ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Արգենտինայի նախագահներ Ռոբերտ Քոչարյանը եւ Էդուարդե Դուալդեն Բուենոս-Այրեսում ստորագրել են երկկողմ համագործակցության չորս համաձայնագիր` մշակույթի, զբոսաշրջիկության, օդային հաղորդակցության եւ սեյսմիկ պաշտպանության բնագավառներում: Ռոբերտ Քոչարյանն այցելել է Բուենոս-Այրեսում Հայաստանի դեսպանատուն, Սուրբ Գրիգոր Լուսավորչի հայկական եկեղեցի: Նա կմասնակցի համընդհանուր հայակական բարեգործական միության շենքին հուշատախտակի բացման արարողությանը: Այսօր Սերվանտեսի անվան թատրոնում նախագահը կհանդիպի Արգենտինայի հայ համայնքի ներկայացուցիչներին: Վաղը, նախագահի կողմից գլխավորվող պատվիրակությունը կմեկնի Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեո:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---