Գառնիկ Ասատրյան. «Թուրքիային եւ Իրանին միավորում է մեկ ընդհանուր վտանգ` քրդական հիմնախնդիրը»

Գառնիկ Ասատրյան. «Թուրքիային եւ Իրանին միավորում է մեկ ընդհանուր վտանգ` քրդական հիմնախնդիրը»

PanARMENIAN.Net -
Մեկ հիմնախնդիր կա, որի լուծման հարցում Իրանի եւ Թուրքիայի շահերը ընդհանուր են` քրդական հարցը: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ ասել է ԵՊՀ իրանագիտության բաժնի վարիչ, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանը:



«Երկու երկրներն էլ քրդական հարցը քննարկում եւ դրան վերաբերում են նույնկերպ: Քրդական հարցը, որն ընդհանուր վտանգ է ներկայացնում այդ երկու երկրների համար, նրանց միավորող գործոնն է», - ասել է իրանագետը: Խոսելով տարածաշրջանում Թուրքիայի դիրքերի ակտիվության այս ժամանակաշրջանում Իրանի դիրքորոշման մասին, պրոֆեսորը հայտարարել է, որ Իրանն ու Թուրքիան միշտ էլ հակառակորդներ կմնան տարածաշրջանում:



Ինչ վերաբերում է Իրանի թուրքալեզու բնակչությանը, Գառնիկ Ասատրյանն ընդգծել է, որ Իրանում հաշվվում են մոտավորապես 33 էթնիկ լեզվախմբեր: «Իրանը բազմալեզու երկիր է: Այստեղ չկան ազգային փոքրամասնություններ, իսկ թուրքալեզու բնակչությունը կազմում է 9-10 մլն: Նրանք իրանցիներ են, որոնք խոսում են թուրքական լեզվարտահայտությամբ», -ասել է Գառնիկ Ասատրյանը: Նրա խոսքերի համաձայն, արեւմուտքի ուժերն, ինչպես նաեւ Ադրբեջանը, այս գործոնը հաճախ օգտագործում են Իրանում անջատողական տրամադրությունները սրելու նպատակով:





Քրդական բանվորական կուսակցություն

Քրդական բանվորական կուսակցությունը քրդական քաղաքական կազմակերպություն է: Այն ստեղծվել է 1978 թ. նոյեմբերի 27-ին` մարքս-լենինյան գաղափարախոսությամբ:

1978-1980 թթ. կուսակցության գործունեությունը հիմնականում ուղղված էր քրդական ազգայնական կուսակցությունների դեմ, ինչն էլ առիթ էր տալիս մտածելու, որ այն ստեղծել են թուրքական հատուկ ծառայությունները: 1980 թ. կուսակցության ղեկավարությունը ձերբակալվում է, սակայն Աբդուլ Օջալանին հաջողվում է փախչելՍիրիա, որտեղ նրան եւ էլի մի քանի հոգու իրենց հովանավորության ներքո են վերցնում սիրիական հատուկ ծառայությունները: 1984 թ. ՔԲԿ-ը իրագործում է իր առաջին ռազմական գործողությունը Թուրքիայում: ՔԴԿ-ն զինված հարձակումներ է գործել Արեւմտյան Եվրոպայի մի շարք երկրներում թուրքական կոմերցիոն եւ դիվանագիտական հիմնարկությունների վրա: Այսօր ՔԲԿ-ն ճանաչված է որպես ահաբեկչական կազմակերպություն:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---