Հայոց ցեղասպանության թիվ 252 բանաձեւն արդեն պաշտպանում է 137 կոնգրեսմեն

Հայոց ցեղասպանության թիվ 252 բանաձեւն արդեն պաշտպանում է 137 կոնգրեսմեն

PanARMENIAN.Net -
«Ամերիկայի հայկական համագումարը հույս ունի, որ ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումը Ամերիկայի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ տեղի կունենա մոտ ժամանակներում: Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում Ամերիկայի հայկական համագումարի տնօրեն Արփի Վարդանյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցի ժամանակ ասել է, որ Ամերիկայի հայկական համագումարը սպասում է, որ այս հանդիպումը լավ առիթ է կարծիքներ փոխանակելու ոչ միայն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունների մասին, այլեւ քննարկելու Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը, որը նրեկայացված է ԱՄՆ Կոնգրեսում:



«Շատ կարեւոր է, որ այդ հանդիպումը տեղի ունենա առողջ մթնոլորտում, որպեսզի կողմերը պարզորոշ կարողանան արտահայտել իրենց կարծիքներն ու ստանալ մեզ հետաքրքրող հարցերի պատասխանները», - ասել է Արփի Վարդանյանը: ԱՀՀ ներկայացուցիչը հաղորդել է, որ այս պահին Հայոց ցեղասպանության բանաձեւը պաշտպանում է 137 կոնգրեսմեն:



Փետրվարի 9-ին նշանակված ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հանդիպումը Ամերիկայի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ անորոշ ժամանակով հետաձգվել է: Ինչպես հայտնում է Armenian Weekly-ին, Սպիտակ տան ներկայացուցիչը հայտնել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունների քննարկման համար նշանակված հանդիպումը հետաձգվում է` Վաշինգտոնում ոչ նպաստավոր եղանակների պատճառով:





Հայոց ցեղասպանության մասին բանաձև

252 բանաձևը Ներկայացուցիչների պալատին են ներկայացրել Ադամ Շիֆն ու Ջորջ Ռադանովիչը: Ներկայումս բանաձևին սատարում են շուրջ 140 կոնգրեսականներ: 2010 թվականի մարտի 4-ին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն հավանություն տվեց բանաձևին՝ 22 «կողմ» և 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ: Նմանատիպ բանաձև է ներկայացված նաև ԱՄՆ Սենատում:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---