ԵՐԵՒԱՆԻ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱԿԱՅԱՆԸ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ Է ՏՐՎԵԼ ԱՐԳԵՆՏԻՆԱՑԻ էԴՈՒԱՐԴՈ էՐՆԵԿՅԱՆԻՆ

PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում ստորագրվել է պայմանագիր` Երեւանի «Զվարթնոց» օդակայանը «Աերոպորտոս Արխենտինա 2000» արգենտինական ընկերությանը հավատարմագրային կառավարման փոխանցելու մասին: Պայմանագիրը ձեւակերպված է երեսուն տարի ժամկետով: «Աէրոպորտոս Արխենտինա 2000» ընկերությունը պատկանում է խոշոր գործարար Էդուարդո Էրնեկյանին, որը Հարավային Ամերիկայի տարբեր երկրների 33 օդակայանների տեր է: Էրնեկյանը տեղեկացրեց լրագրողներին, որ մտադիր է «Զվարթնոցը» հասցնել միջազգային ստանդարտներին: Այդ նպատակով նա նախատեսում է ներդնել օդակայանի զարգացմանը մոտ ութսուն միլիոն դոլար, որոնցից 50 միլիոնը կներդրվի առաջիկա հինգ տարիների ընթացքում: Օդակայանի տարածքում կկազմակերպվի ազատ առեւտրի, հանգստի եւ զվարճությունների գոտի: Ըստ Էրկնեկյանի` «Զվարթնոցը» շահութաբեր կդառնա մոտավորապես 12 տարի անց: Տեղեկություններ կան այն մասին, որ Էրնեկյանը պատրաստվում է ձեռք բերել նաեւ «Հայկական ավիոուղիներ» ընկերությունը: Ներկայումս «Աէրոպորտոս Արխենտինա 2000» ընկերության փորձագետներն ուսումնասիրում են ավիաընկերության գործերի վիճակը:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---