ԵՐԵՎԱՆԻ ՕՊԵՐԱՅԻ ԹԱՏՐՈՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԱՆՏՈՆԻՈ ՎԻՎԱԼԴԻԻ «ՏԻԳՐԱՆ» ՕՊԵՐԱՅԻ ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ23 նոյեմբերի 2001 - 23:25 AMT PanARMENIAN.Net - Կոմպոզիտոր Անտոնիո Վիվալդիի «Տիգրան» օպերայի պրեմիերայով ավարտվեց Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարություններին նվիրված մշակութային ծրագիրը: Մեծ հայ թագավոր Տիգրան Երկրորդին իրենց ստեղծագործություններն են նվիրել 19 կոմպոզիտորներ, որոնց թվում են Սկարլատին, Հենդելը, Գլյուկը եւ ուրիշները: Վիվալդիի «Տիգրան» օպերան ներկայացվել է ընդամենը մեկ անգամ Հռոմում 1724 թվականին կոմպոզիտորի կողմից: Ինչպես հայտնում է «Արմինֆո» գործակալությունը, վերածննդի ժամանակաշրջանի գլուխ-գործոցի պարտիտուրան գտել է թեհրանցի երաժշտասեր Մարիցա Սանոսյանը, որն այն հայտնաբերել է իտալական Տորինո քաղաքի համալսարանի գրադարանում: 1995 թվականին Սանոսյանը օպերայի երկրորդ գործողոության պարտիտուրան բերեց եւ փոխանցեց պատմական գիտությունների թեկնածու Վարդան Գրիգորյանին: Օպերայի մնացած գործողությունները չեն պահպանվել: Երեկ օպերան ներկայացվել է հայ հանդիսատեսի դատին: Երեւանի Օպերայի ու Բալետի Ակադեմիական Թատրոնի նվագախումբը ղեկավարել է Կարեն Դուրգարյանը:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |