Սեյրան Օհանյանն ընդունեց Հայաստանում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին

PanARMENIAN.Net - Հունիսի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին՝ ռազմական կցորդ գնդապետ Ալեքսանդր Ֆրոլովի ծառայողական առաքելության ավարտի և նորանշանակ կցորդ գնդապետ Եվգենի Վասիլևի նշանակման կապակցությամբ:

Արժանին մատուցելով ռազմական կցորդ Ալեսքսանդր Ֆրոլովին հայ-ռուսական ռազմական ակտիվ համագործակցության համար՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վստահություն հայտնեց, որ գնդապետ Եվգենի Վասիլևի ծառայության ընթացքում հայ-ռուսական ռազմական համագործակցությունը էլ ավելի կխորանա, հաղորդում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---