Վլադիմիր Զախարով. Նախիջևանում Թուրքիայի նոր ռազմակայան կտեղակայվի23 օգոստոսի 2010 - 19:58 AMT PanARMENIAN.Net - Նախքան Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի այցը Հայաստան կայացավ Թուրքիայի նախագահի պետական այցը Ադրբեջան, և այնտեղ նոր պայմանագիր ստորագրվեց, որը ռազմական բաղկացուցիչներ է պարունակում: Այդ մասին Երևան-Մոսկվա հեռուստակամուրջի ժամանակ հայտնել է Սևծովյան-Կասպիական տարածաշրջանի Քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը: Նրա խոսքով, թեև պայմանագրի տեքստը հայտնի չէ, ամենայն հավանականությամբ Նախիջևանում Թուրքիայի նոր ռազմակայան է տեղակայվելու: Կովկասի Ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանն իր հերթին ասել է, որ ռազմակայանի տեղակայման համար գոյություն ունեն մի շարք լուրջ սահմանափակումներ` Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, առաջատար տարածաշրջանային խաղացողների դիրքորոշումը և, վերջապես, թուրքական ղեկավարության ցանկությունը` որևէ կերպ ներգրավվել տարածաշրջանային անվտանգության հետ կապված գործընթացների մեջ: «Ես չեմ կարծում, որ Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ կապված ևս մեկ գլխացավ վաստակել»,- նշել է Մինասյանը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |