Անիում անցկացված նամազով մեկնարկում է նախընտրական քարոզարշավը Թուրքիայում, գտնում է հայ թուրքագետը

Անիում անցկացված նամազով մեկնարկում է նախընտրական քարոզարշավը Թուրքիայում, գտնում է հայ թուրքագետը

PanARMENIAN.Net - Անիում անցկացված նամազով Դևլեթ Բախչելին մեկնարկեց նախընտրական քարոզարշավը Թուրքիայում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է ասել ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը: Ըստ նրա, առաջիկա պայքարը լուրջ է լինելու և կրելու է հստակ արտահայտված հակահայկական բնույթ: «Հիմնական շեշտն, ըստ իս, դրվելու է ազգային փոքրամասնությունների, առաջին հերթին, հայերի խնդիրների վրա: Իսկ ինչպես մենք գիտենք անցյալի տխուր փորձից, յուրաքանչյուր նման քարոզարշավի արդյունքում միայն ավելանում են հալածանքները Ստամբուլի հայ համայնքի հանդեպ, որը ոչ ձայնի իրավունք ունի, ոչ այլ որևէ իրավունք»,-ասել է Սաֆրաստյանը:

2011թ. Թուրքիայում տեղի կունենան համազգային ընտրություններ, որտեղ իշխող Արդարության և զարգացման կուսակցությունը հաղթելու հույս ունի, ինչպես դա տեղի է ունենում 2002թ. ի վեր:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---