Նիկոլայ Զլոբին. Լեռնային Ղարաբաղը գոյություն ունի, անկախ որևէ մեկի ցանկությունից

Նիկոլայ Զլոբին. Լեռնային Ղարաբաղը գոյություն ունի, անկախ որևէ մեկի ցանկությունից

PanARMENIAN.Net - «Արտաքին քաղաքականության մեջ աշխարհում ամենից առավել բոլոր վախենում են անկանխատեսելիությունից, քանի որ կանխատեսելի թշնամին անկանխատեսելի բարեկամից լավ է»,-Երևանում լրագրողներին է ասել ԱՄՆ Համաշխարհային անվտանգության ինստիտուտի եվրոպական ու ասիական ծրագրերեի տնօրեն Նիկոլայ Զլոբինը: Նա ընդգծել է, որ Հայաստանի դիրքորոշման կանխատեսելիությունը գնահատվում է ժամանակակից աշխարհում, այն չի կարելի կորցնել: «Ուստի, երբ Ադրբեջանում խոսում են, թե «ահա մենք հիմա կզինվենք, իսկ հետո պատերազմ կսկսենք կամ չենք սկսի», այ նման բաներ արտաքին քաղաքականության մեջ չեն սիրում: Չի կարելի վախեցնել պատերազմով»,-ասել է փորձագետը:

Նա նշել է նաև, որ Լեռնային Ղարաբաղը գոյություն ունի, անկախ որևէ մեկի ցանկությունից: «Դա փաստ է, և մեծ նշանակություն չունի, թե ինչպես եք դուք դա ցանկանում ձևակերպել: Պետության ճանաչումը այնքան էլ կարևոր բան չէ: Դա, իհարկե, լավ է, սակայն շատ երկներ լիարժեք ճանաչում չունեն, սակայն չեն անհետանում դրանից: Այժմ ճանաչումն այնքան էլ կարևոր չէ»,-ասել է Զլոբինը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---