ՀՅԴ-ն Ռուսաստանի դեսպանությանն է փոխանցել Մոսկվայի պայմանագիրն ապօրինի ճանաչելու պահանջով դագաղը

ՀՅԴ-ն Ռուսաստանի դեսպանությանն է փոխանցել Մոսկվայի պայմանագիրն ապօրինի ճանաչելու պահանջով դագաղը

PanARMENIAN.Net - ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան առաջ հավաքված ՀՅԴ երիտասարդական թևի ներկայացուցիչները իրենց պահանջները դեսպանատանն են փոխանցել դագաղի մեջ: Դագաղում գտնվում էր դեսպանատանը հասցեագրված նամակը, ինչպես նաև 1921թ. Մոսկվայի պայմանագրի պատճենը: «Մեռելածին պայմանագրի համար դագաղ է հարկավոր»,-հայտարարել է ՀՅԴ երիտասարդական թևի ներկայացուցիչ Արթուր Ղազարյանը: Նամակի ևս մեկ պատճեն տեղադրվել է դեսպանության փոստի համար նախատեսված արկղի մեջ:

Դրանից հետո հավաքվածները շարժվել են դեպի Սողոմոն Թեհլերյանի հուշարձանը, որտեղ ՀՅԴ երիտասարդական թևը մտադիր է Թալաաթ-փաշայի սպանության 90-ամյակին նվիրված միջոցաում անցկացնել:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---