Սերժ Սարգսյանը խոստացել է դառնալ Երևան-Ստեփանակերտ ավիաչվերթի առաջին ուղևորը

Սերժ Սարգսյանը խոստացել է դառնալ Երևան-Ստեփանակերտ ավիաչվերթի առաջին ուղևորը

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը խոստացել է դառնալ Ստեփանակերտի օդանավակայանում վայրէջք կատարած առաջին ինքնաթիռի ուղևորը: Այդ մասին Սերժ Սարգսյանը հայտարարել է Շվեյցարիայի նախագահի հետ Երևանում համատեղ մամլո ասուլիսում՝ մեկնաբանելով ադրբեջանական կողմի՝ Ղարաբաղ ուղորդվող ինքնաթիռները ոչնչացնելու սպառնալիքը:

«Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իրավունք ունի օգտվելու օդային տրանսպորտից: Այստեղ կասկած լինել չի կարող: Կասկած լինել չի կարող նաև այն հարցում, որ Հայաստանի ու ԼՂՀ իշխանությունները բոլոր ջանքերը կգործարդեն համաձայնեցնելու համար այդ հարցերը համապատասխան միջազգային կառույցների հետ: Վստահ եմ, որ այդ գործընթացը դրական արդյունք կունենա»,-ասել է ՀՀ նախագահը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի հայտարարությանը ինքնաթիռները ոչնչացնելու մասին, ապա ՀՀ նախագահն ասել է, որ նման հայտարարությունները նոր չեն մարդկության նորագույն պատմության մեջ, սակայն կա մի նրբություն. «նման հայտարարությունները հնչեցնում են ահաբեկչական կազմակերպությունները»: «Նման հայտարարությունները պետության կողմից հիվանդ երևակայության արդյունք են: Ի՞նչ է նշանակում քաղաքացիական ինքնաթիռների ոչնչացում: Նման հայտարարությունները մեկնաբանությունների կարիք չունեն: Սակայն, կարող եմ ասել, որ Երևան-Ստեփանակերտ ավիաչվերթի առաջին ուղևորը ես եմ լինելու՝ Հայաստանի նախագահը»,-նշել է Սարգսյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---