Շվեյցարիային չեն գոհացնում հայ-շվեյցարական ապրանքաշրջանառության համեստ ծավալները31 մարտի 2011 - 16:05 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն ու Շվեյցարիան ունեն անհրաժեշտ օրենսդրական հիմք երկկողմ հարաբերությունների ու համագործակցության զարգացման համար: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Շվեյցարիայի նախագահ Միշլին Քալմի Ռեյը: «Մեր երկու երկրները համագործակցությունը զարգացնելու ակտիվ կամք են դրսևորում: Մեր օրենսդրական դաշտը թույլ է տալիս զարգացնել երկկողմ համագործակցությունը, մասնավորապես, վերջերս պայմանագրեր կնքվեցին համատեղ ներդրումների պաշտպանության, ինչպես նաև օդային տրանսպորտի մասին: Մենք լավ տնտեսական հարաբերություններ ունենք, սակայն, ապրանքաշրջանառության ծավալները համեստ են»,-ասել է նախագահը: Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է առավելագույնս օգտագործել երկկողմ հարաբերություններում առկա ներուժը: Միշլին Քալմի Ռեյը հույս է հայտնել, որ տնտեսական համագործակցությունը կողմերի միջև կխորանա, գոհունակությամբ նշելով մայիսին ակնկալվող Հայաստանի նախագահի այցը Շվեյցարիա: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |