«Հրազդան» մարզադաշտը կհարմարեցվի հաշմանդամություն ունեցող մարդկանց համար

«Հրազդան» մարզադաշտը կհարմարեցվի հաշմանդամություն ունեցող մարդկանց համար

PanARMENIAN.Net - «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք» միության խորհուրդը նամակով դիմել էր Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման աշխատանքներն իրականացնելիս հաշմանդամություն ունեցող մարդկանց կարիքները հաշվի առնելու խնդրանքով:

Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին տեղեկացրել են «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինքից», ՀՖՖ նախագահը հանդիպել է խորհրդի անդամերի հետ և ծանոթացել խնդրին:

Դաշինքի անդամներն առաջարկում են ստադիոնի մուտքերը, նստատեղերը, սանհանգույցները, ինչպես նաև ավտոկայանատեղերը հարմարեցնել տարբեր խնդիրներ ունեցող մարդկանց համար: Սա կնպաստի նաև, որ վերջիններս կարողանան օգտվել մարզադաշտի բոլոր ծառայություններից այնպես, ինչպես յուրաքանչյուր քաղաքացի:

Ռուբեն Հայրապետյանը նշել է, որ ֆեդերացիան միշտ խրախուսել է հաշմանդամություն ունեցող ֆուտբոլասերների մուտքը մարզադաշտ և, որ նրանց համար սովորաբար հատկացվել են տեղեր դաշտին կից վազքուղու վրա կամ առաջին շարքում:

ՀՖՖ նախագահն առաջարկել է մինչև մայիսի 8-ը ներկայացնել կոնկրետ քայլեր և հստակ պահանջներ կապված հարմարեցումների հետ և հայտնել է իր պատրաստակամությունը դրանք ապահովելու համար:

Կազմակերպությունների ղեկավարներն էլ իրենց հերթին առաջարկել են շրջայց կատարել մարզադաշտում` բոլոր հնարավոր տարբերակներն ուսումնասիրելու և կոնկրետ առաջարկներ ներկայացնելու համար:

Նմանատիպ նամակով «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինքը» դիմել է նաև Երևանի քաղաքապետարան, սակայն դեռ պատասխան չի ստացել:

12  05.04.12 - "Հրազդան" մարզադաշտի վերանորոգումը
 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---