36  16.10.10 - «Տաթևեր» ճոպանուղու բացման արարողությունը

«ՏաԹևեր» ճոպանուղուին հունիսի 1-ից կաշխատի ամառային ռեժիմով

«ՏաԹևեր» ճոպանուղուին հունիսի 1-ից կաշխատի ամառային ռեժիմով

PanARMENIAN.Net - Գինեսի ռեկորդակիր «ՏաԹևեր» ճոպանուղու տնօրինությունը տեղեկացնում է, որ հունիսի 1-ից ճոպանուղու շահագործումն իրականացվելու է ամառային ռեժիմով, այն է՝ 10:00–18:00 ժամային գրաֆիկով, և կանոնավոր ուղևորափոխադրումներ է իրականացնելու շաբաթական 6 օր` բացառությամբ երկուշաբթի (պրոֆիլակտիկ) օրվանից:

ՀՀ ոչ աշխատանքային երկուշաբթի օրերին (ՀՀ կառավարության որոշումներով ոչ աշխատանքային սահմանված երկուշաբթի օրեր, տոն և հիշատակի օրեր, Հայ Առաքելական եկեղեցու տաղավար տոներին հաջորդող երկուշաբթի օրեր) ճոպանուղին ուղևորափոխադրումներ է իրականացնում՝ ըստ սահմանված 10:00–18:00 ժամային գրաֆիկի:

«ՏաԹևեր» ճոպանուղին, որի կառուցման համար ներդրվել է մոտ 21,5 մլն ԱՄՆ դոլար, առայսօր շահագործվում է բացառապես նվիրատվությունների միջոցով: Ճոպանուղու տոմսերի վաճառքից առաջացած գումարները ծառայում են ճոպանուղու շահագործմանը, տեխսպասարկմանը, անձնակազմի ընդլայնմանը, տեղում բարեկարգման աշխատանքներին, ինչպես նաև զբոսաշրջային ենթակառուցվածքների ստեղծմանը: Վերոնշյալ ուղղություններով կատարված ներդրումների ընդհանուր գումարը 2010թ. հոկտեմբերից մինչև օրս կազմել է ավելի քան 2,8 մլն ԱՄՆ դոլար:

Հաշվի առնելով ճոպանուղու շահագործման ծախսերի աճը՝ ճոպանուղին շահագործող «Իստեյտ Մենեջմենթ ընդ Ադմինիսթրեյշն Քամփնի» ՓԲԸ-ն որոշում է կայացրել հունիսի 1-ից սահմանել հետևյալ գնացուցակը.

• Միակողմանի տոմս՝ 3000 դրամ,

• Երկկողմանի տոմս՝ 4000 դրամ, • Ուղևորությունը հարակից համայնքների բնակիչների համար՝

երկկողմանի տոմս՝ 1000 դրամ,

միակողմանի տոմս՝ 500 դրամ:

«Տոմսերի գների բարձրացման որոշումը դժվարությամբ է կայացվել, սակայն այն որոշակիորեն թեթևացնելու է ճոպանուղու շահագործման աճող ծախսերը:

2011թ. Տոմսերի վաճառքից ստացված գումարները միայն մասամբ են ծածկել ճոպանուղու տեխսպասարկման և հարակից տարածքների բարեկարգման աշխատանքները»,- ասել է «ՏաԹևեր» ճոպանուղու տնօրեն Տիգրան Ղազարյանը:

2010 թ. հոկտեմբերի 16-ից մինչև այսօր ճոպանուղին Տաթև և Հալիձոր համայնքների բնակիչներին, ինչպես խոստացել էր, տեղափոխել է անվճար: Նշենք նաև, որ աշխարհում ամենաերկար հետադարձելի ուղևորատար ճոպանուղին՝ «ՏաԹևեր»-ը, հանրային շահագործումից ի վեր սպասարկել է շուրջ 80000 ուղևորի, որի զգալի մասն արտասահմանցի զբոսաշրջիկներ են: Հալիձորի և Տաթևի հարակից համայնքների բնակիչների համար ճոպանուղին ստեղծել է ավելի քան 55 աշխատատեղ: Առաջիկայում աշխատատեղերի քանակը կավելանա` պայմանավորված պլանավորված ծրագրերի իրականացմամբ:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---