Մայիսի 9-ը Երևանի այգիներում կնշվի ֆոտոցուցահանդեսներով և համերգներով![]() ![]() PanARMENIAN.Net - Մայիսի 9-ին Երևանի Սիրահարների և Մանկական զբոսայգիներում բացվելու են «Մեր ազգերի մեծ հաղթանակը» խորագրով ֆոտոցուցահանդեսներ: Միջոցառումը, որը նվիրված է Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 67-ամյակին, կազմակերպել է «Համահայկական երիտասարդական շարժում» ՀԿ-ն` ՀՀ-ում Ռուսհամագործակցության ներկայացուցչության հետ համատեղ: Ցուցահանդեսում ներկայացվելու են Հայրենական Մեծ պատերազմին նվիրված լուսանկարներ, պաստառներ ու տոնական շունչ հաղորդող գրություններ: Այգիներում տիրելու է տոնական տրամադրություն, հնչելու են Հայրենական Մեծ պատերազմի տարիների երգեր, ուրախ տոնական երաժշտություն: Բոլոր այցելուներին նվիրվելու են Գեորգևյան ժապավեններ և շնորհավորական բացիկներ: Նշված զբոսայգիներում կազմակերպվելու է նաև համերգ` ուսանողական համույթների մասնակցությամբ: Միջոցառման նպատակն է շուքով տոնել Հայրենական մեծ պատերազմի հաղթանակը, հասարակության ուշադրությունը սևեռել այդ փառահեղ հաղթանակին, նպաստելու երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակությանը և բարձր պահելու հաղթանակի ոգին` ապագայի հաղթանակներն ու նվաճումներն ապահովելու համար: Միջոցառմանը մասնակցելու են ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Վյաչեսլավ Կովոլենկոն, ինչպես նաև ԱՊՀ երկրների դեսպաններ, բարձրաստիճան պաշտոնյաներ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |