NECO-ի նախագահին շնորհվել է ՀՊՄՀ պատվավոր դոկտորի աստիճան![]() ![]() PanARMENIAN.Net - ԱՄՆ «Կազմակերպությունների ազգային էթնիկ կոալիցիայի» (NECO) նախագահ Նասեր Կազեմին արժանացավ Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի պատվավոր դոկտորի կոչման: Կոչումը նրան շնորհեց բուհի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, նշելով, որ Կազեմին այն մարդն է, ում կյանքն այն վառ վկայությունն է, թե ինչպես կարելի է հասնել «Ամերիկյան երազանքի» (American Dream): NECO-ի նախագահը, շնորհակալություն հայտնելով կոչման համար, ներկաներին պատմեց իր անցած ուղու մասին, նշելով, որ Մեծ Բրիտանիայից կնոջ և երկու երեխաների հետ տեղափոխվեց ԱՄՆ, երբ գրպանում ընդամենը 250 դոլար գումար ուներ, այն էլ պարտքով վերցրած: Նա ուսանողներին խորհուրդ տվեց լավ սովորել, քանի որ կրթությունն է ամեն ինչի հիմքը: «Դուք տաղանդավոր եք, հավատում եք աստծուն, հայրենասեր եք: Դուք էլ կարող եք ստեղծել հայկական երազանք: Եղեք մարդասեր», կոչ արեց Կազեմին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |