Երևանում առաջին անգամ անցնում է ԱՊՀ երկրների իրավաբանների միջազգային համաժողովը![]() ![]() PanARMENIAN.Net - Երևանում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ բացվել է ԱՊՀ երկրների իրավաբանների 7-րդ միջազգային համաժողովը: «Ես վստահ եմ, որ այս համաժողովը դրական ավանդ կունենա իրավաբանական մտքի զարգացման գործում»,-հայտարարել է բացմանը վարչապետը: Նա հույս է հայտնել, որ համաժողովի մասնակիցները կկարողանան ծանոթանալ հայկական փորձին, իրավաբանական ոլորտի խնդիրների հետ: Համաժողովի համանախագահ և ԱՊՀ խոշորագույն իրավաբանական «Եգորով, Պուգինսկի, Աֆանասև և գործընկերներ» ընկերության գործընկերների կոմիտեի նախագահ Դմիտրի Աֆանասևն իր հերթին կարևորել է նման համաժողովների անցկացումը՝ նշելով, որ մասնակցում են ԱՊՀ և Արևմուտքի երկրների առաջատար իրավաբանական ընկերությունների ներկայացուցիչները»,-հայտարարել է նա լրագրողներին: Ըստ նրա, երևանյան համաժողովի հիմնական թեման գլոբալիզացիան է իրավաբանական բիզնեսի տեսակետից, նրա առավելություններն ու թերությունները: «Ցանկացած երևույթ երկու կողմ ունի և մենք հավաքվել ենք մանրակրկիտ կերպով վերլուծելու համար թե ինչպես պետք է նախկին ԽՍՀՄ հանրությունն արձագանքի գլոբալիզացիային, հարմարվի դրան, ինչպես անել, որ իրավաբանական բիզնեսը մեր երկրներում ավելի ամուր հիմքերի վրա դրվի, ավելի մցունակ ու որակյալ լինի»,-ասել է նա: Ինչ վերաբերում է արևմտյան իրավաբանների մասնակցությանը համաժողովին, ապա Աֆանասևը բացատրել է դա նրանով, որ նրանք հետաքրքրված են ԱՊՀ աճող շուկայով, «որը մեծ շահույթներ է ապահովում ներդրողների համար»: Աֆանասևը նշեց այն ջերմ ընդունելությունը, որ գտան մասնակիցները Հայաստանում: «Ինձ մոտ այնպիսի զգացողություն է, որ ես իմ տանն եմ գտնվում, իմ թանկագին բարեկամների մոտ: Մենք շատ ուրախ ենք, որ այսօր Հայաստանում ենք, քանի որ Ռուսաստանի տեսակետից, Հայաստանն անկասկած եղբայրական երկիր է, հայերը՝ եղբայրական ժողովուրդ»,-ասել է նա: Համաժողովի ընդունող կողմը և համանախագահը, «Ամերիա» ընկերությունների խմբի իրավաբանական պրակտիկայի տնօրեն Դավիթ Սարգսյանը հույս է հայտնել, որ համաժողովը կնպաստի Հայաստանի բրենդի տարածմանն արտերկրում, խթան կհանդիսանա Հայաստանում իրավակիրառական գործունեության զարգացման համար: Նա նաև նշել է, որ համաժողովին արևմտյան երկրների ներկայացուցիչների ներկայությունը, ինչն ըստ նրա, կարող է նպաստել վստահելի իրավաբանների հայտնաբերման խնդրի լուծմանը այն հայկական ընկերությունների համար, որոնք շահագրգռված են արտերկրյա ներդրումների մեջ: Համաժողովը կտևի մինչև հունիսի 8-ը: Համաժողովին մասնակցում է 150 մասնակից շուրջ 50 երկրներից: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |