Արհեստական բեղմնավորումը Հայաստանում արժե մինչև 1.6 միլիոն դրամ![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանում արտամարմնային բեղմնավորման արժեքը տատանվում է 1.2-1.6 միլիոն դրամի սահմաններում: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Գեորգի Օկոևը: Նրա խոսքով, գնի տատանումը պայմանավորված է բազմաթիվ գործոններով: Դա կապված է մինչև բեղմնավորումը կատարված բժշկական կուրսից, թե ինչ եղանակով է վերցվում սերմնաբջիջը: Բացի այդ, Օկոևի խոսքով, շատ թանկ արժեն նաև այն անոթները, որոնց մեջ պահվում են բջիջները: Նրանք պետք է լինեն կատարյալ հարթ, չպարունակեն թունավոր նյութեր: Ինչ վերաբերում է վիճակագրությանը, ապա տնօրենը չնշեց կոնկրետ թվեր, բայց ասաց, որ այս տարվա առաջին կիսամյակում արդեն գրանցվել է տաս տոկոս աճ: Հայաստանում այսօր նկատվում է 16.8 տոկոս առաջնային անպտղություն կանանց մոտ և 11.7 տոկոս առաջնային անպտղություն տղամարդկանց մոտ: Օկոևը նշում է, որ արտամարմնային բեղմնավորումից խոսելով, պետք է նշել, որ կարևոր է ոչ թե հղիանալու հավանականությունը, այլ հղիության դեպքում ծննդաբերության հավանականությունը: Այսօր արհեստական բեղմնավորման 38-39 տոկոսն ավարտվում է ծննդաբերությամբ: Բեղմնավորումը կատարվում է մինչև 45 տարեկան կանանց մոտ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |