Կաղանդ պապն այսօր ազդարարեց Ձմեռային փառատոնի բացումը![]() ![]() PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի մոտից այսօր մեկնարկեց Ձմեռային փառատոնի շքերթը: Փառատոնը կազմակերպել են Երևանի քաղաքապետարանը և Ձմեռային փառատոն Հայաստանը: Քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանը և Deem Communications-ի հիմնադիր տնօրեն Րաֆֆի Նիզիբլյանը շեշտեցին, որ փառատոնի նպատակը երեխաների տոնական տրամադրություն ապահովելն է, և մայրաքաղաքին Ամանորի շունչը հաղորդելը: Երաժշտական խմբերի, պարախմբերի և գունեղ հագուստներով հետաքրքիր կերպարների շքերթը` Կաղանդ պապի և Ձյունանուշի առաջնորդությամբ շարժվեց Հանրապետության հրապարակով դեպիԱմիրյան փողոց, այնուհետև` Մաշտոցի պողոտա և ավարտվեց Ազատության հրապարակում: Շքերթի ավարտից հետո Կաղանդ պապը Ձմեռային փառատոնը հայտարարեց բացված` բոլորին մաղթելով ամենայն բարիք, երջանկություն և ուրախությամբ լի օրեր: Փառատոնի ընթացքում Ազատության հրապարակում կանցկացվեն ձմեռային խաղերը, բնապահպանական տոնածառերի ցուցահանդես-մրցույթը, որը կտևի մինչև դեկտեմբերի 28-ը: Կցուցադրվեն ձեռքի աշխատանքներ, հատուկ տաղավարներում երեխաներին կպատմեն Կաղանդ պապի հեքիաթը: Փառատոնի բոլոր օրերին Ազատության հրապարակում կկազմակերպվեն անհատական և թիմային բազմազան խաղեր` ուրախ պինգվիններ, բոուլինգ, նկարչական պատ, լաբիրինթոս և այլն: Փառատոնի մասնակիցները նաև կարող են վերամշակվող նյութերից Ամանորի խաղալիքներ, զարդարանքներ, պատրաստել ու տուն տանել: Այս տարի` դեկտեմբերի 28-ին, արդեն երկրորդ անգամ կանցկացվի փառատոնի ամենաուրախ և աշխույժ միջոցառումներից մեկը` Ձմեռ պապերի մրցավազքը: Նախապես գրանցված մասնակիցները, ստանալով Ձմեռ պապի հագուստ, իրենց ուժերը կփորձեն վազքում: Հաղթողները կստանան մրցանակներ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |