9  06.03.13 - ԳԴՀ Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթը ու պատվիրակության անդամները այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Բունդեսթագի նախագահը ծաղկեպսակ է դրել Մեծ եղեռնի հուշարձանին

Բունդեսթագի նախագահը ծաղկեպսակ է դրել Մեծ եղեռնի հուշարձանին

PanARMENIAN.Net - Պաշտոնական այցով Երեւանում գտնվող ԳԴՀ Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթն ու նրա գլխավորած պատվիրակության անդամները ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանի ուղեկցությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Բարձրաստիճան հյուրերը ծաղկեպսակ դրեցին Հայոց մեծ եղեռնի հուշարձանին, լռությամբ հարգեցին մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակը, հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից։ ԳԴՀ Բունդեսթագի նախագահի գլխավորած պատվիրակությունը եղավ նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացավ Հայոց մեծ եղեռնը հավաստող վավերագրերին ու փաստաթղթերին։

Նորբերթ Լամմերթը գրառում կատարեց «Պատվո հյուրերի» հուշամատյանում. «Հարգանքի տուրք մատուցելով զոհերին` ներկայիս սերունդը որպես կարևորագույն պատասխանատվություն անցյալի փորձը պետք է ծառայեցնի ապագայի կերտմանը»: Լրագրողների հետ զրույցում ԳԴՀ Բունդեսթագի նախագահը՝ նշելով, որ նման վայրեր կան նաև Գերմանիայում և աշխարհի շատ երկրներում, ասաց.

«Դրանք հետևանք են այն իրադարձությունների, որոնք չպետք է տեղի ունենային։ Բունդեսթագը 2005-ին որոշում է կայացրել 1915 թվականին տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ։ Մենք դա արել ենք նկատի ունենալով մեր անցյալը, առանց որևէ գնահատականի՝ միասնաբար կայացրել ենք այդ որոշումը՝ գիտակցումով, որ ինքնաքննդատական վերաբերմունքը սեփական պատմությանն այն կարեւոր նախադրյալն է, որը պետք է օգնի նման որոշումներ կայացնելուն՝ հանուն համընդհանուր լավ ապագայի»։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---