Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են անցկացնում ազատամարտիկները![]() PanARMENIAN.Net - Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են անցկացնում ազատամարտիկները: Նրանք պահանջում են բարձրացնել իրենց թոշակները: Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց «Մասիս» ջոկատի անդամ Իշխան Սարգսյանը, բողոքի ակցիաները հետևողական են լինելու և կտևեն այնքան ժամանակ, մինչև որ կառավարությունը միջոցներ գտնի իրենց համար: «Մենք պահանջելու ենք ցանկացած նախարարի հրաժարականը, որը ԱԺ չի ներկայացնի սոցիալական նպաստի բարձրացման առաջարկը, ներառյալ անվճար բժշկական սպասարկումը, կոմունալ ծառայությունների 50 տոկոսի փոխհատուցումը և այլն»,-ասել է նա: Ազատամարտիկը վրդովված նկատեց՝ ասֆալտապատման համար փող ունեն, դե թող մեր սոցիալական նպաստներն ավելացնելու միջոցներ էլ գտնեն: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |