Եղիշե Չարենցի անվան դպրոցի աշակերտները՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ում

Եղիշե Չարենցի անվան դպրոցի  աշակերտները՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ում

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը վերսկսել է բաց դռների օրերը` դպրոցականների և ուսանողների համար: Ընկերության հերթական հյուրն է դարձել Երևանի Եղիշե Չարենցի անվան դպրոցի 25 աշակերտ: Ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը պատանի հյուրերին ներկայացրել է բջջային կապի զարգացման պատմությունը` ստեղծման պահից մինչև հեռահաղորդակցության ոլորտի վերջին զարգացումները, պատմել բազային կայանների աշխատանքի հիմունքների և նրբությունների, բջջային կապից և ինտերնետից օգտվելու առավելությունների, ռիսկերի և էթիկայի կանոնների մասին:

Աշակերտները լսել են նաև ՎիվաՍել-ՄՏՍ-ի ստեղծման պատմությունը: Ընկերության գլխավոր տնօրենը նրանց հետ կիսվել է հաջողության հասնելու գաղտնիքներով: Հյուրերը Ռալֆ Յիրիկյանի ուղեկցությամբ շրջել են ընկերության տարածքով և ծանոթացել կոմուտացիոն, զանգերի և սպասարկման կենտրոնների աշխատանքներին:

«Կարծում եմ՝ օգտակար կլինի, եթե մենք երիտասարդ սերնդի հետ կիսվենք երկար տարիների գործունեության ընթացքում կուտակած ահռելի փորձով և գործնական հմտություններով: Սեփական ուժերով հաջողության հասնելը և կատարած սխալների վրա սովորելն, անշուշտ, կարևոր է, բայց լինում են պահեր, երբ առաջանում է խորհրդատվության և ուրիշի փորձին ապավինելու անհրաժեշտություն: Կան որոշ սկզբունքներ և գաղափարներ, որոնք կարիք կա պատանիների մեջ սերմանել վաղ տարիքից` անկախ նրանից, թե մասնագիտական ինչ ոլորտ կընտրեն նրանք հետագայում»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հիմնադրման օրվանից` 2005-ի հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակահատվածում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Ընկերությունը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 ստանդարտով (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ):

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---