ՀՀ-ն ու ԱՄԷ-ն վերացնում են վիզային ռեժիմը

ՀՀ-ն ու ԱՄԷ-ն վերացնում են վիզային ռեժիմը

PanARMENIAN.Net - Կառավարությունը հունվարի 19-ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև քաղաքացիների մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին» համաձայնագրի կնքման նախագծին:

Նշվել է, որ «ՀՀ կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև քաղաքացիների մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը համապատասխանում է ՀՀ օրենսդրությանը:

ՀՀ Կառավարությունը հունվարի 12-ին հավանություն է տվել Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոսություն ստեղծելու մասին նախագահի հրամանագրի նախագծին: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ և Ծոցի տարածաշրջանի երկրների հարաբերություններն ու բազմաճյուղ գործակցությունը տարեցտարի նոր առաջընթաց են արձանագրում:

Նշվում է, որ մինչև դիվանագիտական հարաբերությունների հաստատումն այդ երկրների հետ որոշակի առևտրատնտեսական կապեր էին սկսել զարգանալ` մասնավորապես ԱՄԷ Դուբայ քաղաքի միջոցով:

Ներկայումս Դուբայը աշխարհի առևտրատնտեսական կարևորագույն կենտրոններից է: ԱՄԷ-ում, մասնավորապես՝ Դուբայում բնակվող ՀՀ քաղաքացիների թվաքանակը տատանվում է 2500-3000 միջև: Կանոնավոր իրականացվում է շաբաթական 4-5 չվերթ, ավելացել է Դուբայի ճանապարհով տարանցիկ այլ երկրներ մեկնող ՀՀ քաղաքացիների թվաքանակը, ինչպես նաև՝ բեռնափոխադրումները: Դուբայ քաղաքում գործում է մոտ 70 հյուպատոսություն:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---