Վայոց ձորում բացվել է Հայաստանի առաջին կոնտեյներ-հյուրանոցը27 հուլիսի 2018 - 16:01 AMT PanARMENIAN.Net - Վայոց ձորի մարզում բացվել է Հայաստանում առաջին կոնտեյներ-հյուրանոցը՝ ճարտարապետական թարմ լուծումներով, «կանաչ» ուղղվածությամբ և ակտիվ տուրիզմի զարգացման տեսլականով: 10 համար ունեցող հյուրանոցի կառուցման կոնցեպտի հիմքում բեռնարկղերի (կոնտեյներ) վերամշակումն ու վերօգտագործումն է, ինչի արդյունքում հնարավոր է եղել հետաքրքիր նախագիծ ստանալ: Չնայած տարբեր երկրներում նման պրակտիկա արդեն իսկ կա, գաղափարը Հայաստանում հաջողությամբ կյանքի է կոչվել առաջին անգամ: PanARMENIAN.Net -ի հետ զրույցում հյուրանոցի հիմնադիր և գաղափարի հեղինակ Գևորգ Գասպարյանն ասաց, որ ինքն էլ ոգեշնչվել է արտասահմանյան փորձից ու որոշել նախաձեռնությունն իրականացնել Եղեգիս գյուղում: «Տեղանքի ընտրությունն ինչ-որ առումով պայմանավորված է այն հանգամանքով, որ Եղեգիսի կիրճը մեծ հետաքրքրություն է ներկայացնում արշավային ու ակտիվ տուրիզմի սիրահարների համար: Առհասարակ Վայոց ձորի մարզը հարուստ պատմամշակութային ժառանգություն ունի, և այստեղ հնարավոր է մի քանի օր տարբեր նախասիրություններ ունեցող զբոսաշրջիկների զբաղեցնել՝ դասական տուրիզմից մինչև արշավային ու արտաճանապարհային տուրեր, հեծանվային ու լեռնադահուկային տուրիզմ՝ կախված եղանակից»,- ասաց Գասպարյանը:
«Յուրահատուկ ոճ ենք ստացել՝ հետաքրքիր լուծումներով, ավանդական ոչ մի ճարտարապետական ուղղության նման չէ: Սա նաև recycling-ի (վերամշակման) լավ փորձ է»: «Արևի» հյուրանոցի շենքը կառուցելիս օգտագործվել են միայն էկոլոգիապես մաքուր նյութեր, տուֆի մի քանի տարատեսակ ներքին հարդարման համար, փայտ, երկաթ ու ապակի, ձայնա- և ջերմամեկուսիչ նյութեր: Գասպարյանն ավելացրեց, որ մոտ ապագայում նախատեսում են հյուրանոցի տանիքին բացօթյա բար բացել: Շինարարության մեջ ներգրավվել են տեղի բնակիչները, և այսօր էլ համայնքային ներգրավումը նախագծի կարևոր բաղադիչներից է. աշխատակիցները եղեգիսցիներ են, սնունդը՝ միայն տեղական: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |