Wikileaks. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը սմարթֆոնների տվյալները վերծանող սարք է գնել24 դեկտեմբերի 2018 - 18:55 AMT PanARMENIAN.Net - Պետական և մասնավոր կազմակերպությունների գաղտնի փաստաթղթեր գաղտնազերծած WikiLeaks-ը հրապարակել է աշխարհի տարբեր երկրներում գործող ԱՄՆ դեսպանատների գնումների ցանկերը: Համաձայն դրանց, Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանատունը 2016 թվականի ապրիլին Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում գտնվող ԱՄՆ հյուպատոսարանից պատվիրել է բջջային հեռախոսների տվյալներ վերծանող սարք: Նշվում է, որ սարքը կարող է վերծանել բջջային հավելվածների տվյալները, գաղտնաբառերը, էլեկտրոնային հասցեի, հաղորդագրությունների և զանգերիի պատմությունը, բացահայտել կոնտակտները և այլն: Սարքն իրականացնում է նաև օտարալեզու բովանդակության թարգմանություն: Աղբյուրը հայտնում է նաև աշխարհի տարբեր երկրներում գործող ԱՄՆ դեսպանատների իրականացրած 16,000 գնումների մասին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուները հաստատվել են 3 նոր դատավոր է նշանակվել |