ՄԱԿ. 2100-ին ՀՀ բնակչությունը կարող է կրճատվել մինչև 2 մլն մարդ18 հունիսի 2019 - 15:27 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի բնակչությունը 2100-ին մոտ 3 միլիոնից կկրճատվի մինչև 2 մլն մարդ: Այդ մասին ասվում է հունիսի 17-ին հրապարակված ՄԱԿ ժողովրդագրական զեկույցում: Ըստ կանխատեսման, Հայաստանի մշտական բնակիչների քանակը մինչև 2030թ. կնվազի մինչև 2.967, 2050 թվականին կնվազի մինչև 2.816 մլն, իսկ 2100-ին՝ կլինի 2.093 մլն: Հայաստանում ակնկալվող կյանքի տևողությունը երկու սեռերի համար 75 տարին է, մինչև 25 տարեկան անձինք կազմում են երկրի ընդհանուր բնակչության 33 տոկոսը: Ակնկալվում է, որ Վրաստանի և Ադրբեջանի բնակչությունը ևս կկրճատվի: Վրաստանում այժմ 3.997 մլն մարդ է ապրում, 2100-ին այդ թիվը կնվազի մինչև 2.514 մլն: Ադրբեջանում ներկայիս 10.048 մլն-ից 2100-ին կմնա 9.192 մլն: Ըստ հոռետեսական կանխատեսման, Երկիր մոլորակի բնակչությունը կաճի մինչև 2054 թվականը և կկազմի 8.923 մլրդ մարդ, որից հետո բնակչությունը կսկսի նվազել և 2100 թվականին մոլորակի բնակիչների քանակն ավելի քիչ կլինի, քան 2020 թվականին՝ 7.321 մլրդ: Ըստ լավատեսական կանխատեսման, 2100-ին մոլորակի բնակչության քանակը կհասնի 15 մլրդ 599 միլիոնի: Հղումներ թեմայով. Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |