ԱԺ շենքը՝ The Independent-ի աշխարհի ամենագեղեցիկ խորհրդարանների 5-յակում14 հոկտեմբերի 2019 - 11:05 AMT PanARMENIAN.Net - Բրիտանական հեղինակավոր The Independent պարբերականը կազմել է աշխարհի օրենսդիր մարմինների ամենագեղեցիկ շենքերի 10-կը, որի 4-րդ հորիզոնականում Հայաստանի ԱԺ շենքն է: Երևանի Բաղրամյանի պողոտայում գտնվող կառույցը պարբերականի կողմից բնութագրվում է այսպես. «Համալսարանական քաղաքի» մեղմ մթնոլորտ: Այդ գեղեցիկ, հոյակերտ, սիմետրիկ շենքը և հարակից տարածքը հիանալի տեսք ունեն»: «Ինձ դուր է գալիս կառույցի ներդաշնակությունը, առաջին հարկի մոխրագույն քարի հակադրությունը վերին հարկերի ոսկեգույն դեղինին: Տարածքը հիանալի տեսք ունի...սա ընդհանուր առմամբ Հայաստանի լավ աշխատանքն է»,-ասվում է ակտիվիստ և ընտրությունների գիտակ Ալան Ֆոլդսի Twitter-ի միկրոբլոգում: Ալան Ֆոլդսը թվիթերում ներկայացրել է աշխարհի 193 երկրների խորհրդարանների շենքերը, որոնցից Independent-ն առանձնացրել է 10 ամենագեղեցիկները։ Վարկանիշի առաջին հորիզոնականում Հունգարիայի խորհրդարանի շենքն է, երկրորդը Ռումինիայինը, երրորդը՝ Տրինիդադ և Տոբագոյի, չորրորդը՝ Հայաստանի: Այս քառյակին հաջորդում են Անգոլայի, ԱՄՆ-ի, Հնդկաստանի, Սեյշելյան կղզիների և Բութանի օրենսդիր մարմինների շենքերը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |