Հայաստանում առաջին անգամ նշվել է Զբոսաշրջության համաշխարհային օրը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 28-ին Երեւանում տեղի է ունեցել միջոցառում, նվիրված Զբոսաշրջության համաշխարհային օրվան: Այդ ոլորտի աչքի ընկած աշխատակիցներին շնորհավորել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ շնորհակալագրեր է հանձնել նրանց Հայաստանում զբոսաշրջության զարգացման գործում ունեցած ավանդի համար:



Անդրադառնալով Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում զբոսաշրջության զարգացման լուրջ ներուժին` վարչապետն ընդգծել է. «Հետազոտությունները վկայում են, որ մեր հնարավորությունները լիովին չեն բացահայտվել, եւ մենք չենք օգտագործում այն ներուժը, որը կարող է դառնալ մեր տնտեսության շարժիչ ուժերից մեկը»:



Տ.Սարգսյանն ասել է նաեւ, որ ֆինանսատնտեսական ճգնաժամը բացահայտեց ՀՀ տնտեսության ամենախոցելի կողմերից մեկը` դիվերսիֆիկացիայի անհրաժետությունը: Այլ կերպ ասած` ՀՆԱ-ի ձեւավորումը տարբեր ոլորտների, այդ թվում նաեւ զբոսաշրջության հաշվին:



Միջոցառման ընթացքում ՀՀ էկոնոմիայի նախարարության ոսկե մեդալներով ու շնորհակալագրերով են պարգեւատրվել զբոսաշրջության ոլորտի կազմակերպություններն ու մասնագետները: Մեդալներն ու շնորհակալագրերը հանձնել է Ն.Երիցյանը:



Այս տարի Հայաստանում առաջին անգամ պաշտոնապես նշվեց Զբոսաշրջության համաշխարհային օրը:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---