Կհամագործակցեն Հայաստանում գերմանական համալսարանն ու Գերմանիայի Քեհլ քաղաքի հանրային կառավարման բարձրագույն դպրոցը 6 ապրիլի 2010 - 13:37 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 7-ին համագործակցության պայմանագիր կստորագրվի Հայաստանում գերմանական համալսարանի (ՀԳՀ) և Գերմանիայի Քեհլ քաղաքի հանրային կառավարման բարձրագույն դպրոցի միջև, տեղեկացնում է ՀԳՀ մամլո ծառայությունը։ Քեհլի բարձրագույն դպրոցի հետ համագործակցության պայմանագիրը հնարավորություն կտա «Եվրոպագիտություն և հանրային կառավարում» մագիստրոսական ծրագիրը դասավանդել ՀԳՀ-ում: Մագիստրատուրայի ուսանողները հնարավորություն կունենան իրենց պրակտիկան անցկացնել, ինչպես նաև մասամբ ուսանել Գերմանիայում: Հայաստանում գերմանական համալսարանը հիմնադրվել է 2005 թվականին երկու երկրների գիտնականների նախաձեռնությամբ: Այն համագործակցում է գերմանական բուհերի հետ և պատրաստվում է առաջարկել միայն մագիստրոսական ծրագրեր: Համալսարանն ուսումնական դասընթացներին զուգահեռ իրականացնում է բազմաթիվ գիտահետազոտական ծրագրեր, որոնք ուսումնական գործունեության կարևորագույն բաղկացուցիչն են: Առաջարկվում են նաև գերմաներեն լեզվի դասընթացներ, որոնք անցկացվում են նորագույն մեթոդներով` շեշտը դնելով հաղորդակցման ունակությունների զարգացման վրա:
![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |