Երևանում տեղի է ունենում սեմինար` ուսանողների համար “Բուհի առաջարկը` շուկայի պահանջարկը” խորագրով20 ապրիլի 2010 - 17:43 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 19-21-ին Եվրասիա միջազգային համալսարանում բարձր կուրսեցիների համար անցկացվում է եռօրյա սեմինար, որն անվանվել է “Բուհի առաջարկը` շուկայի պահանջարկը”, այն կազմակերպել է համալսարանի կարիերայի կենտրոնը: Սեմինարի ընթացքում հանդես են եկել հասարակական կազմակերպությունների և մասնավոր սեկտորի ներկայացուցիչներ, այդ թվում` քաղծառայողների միության նախագահ Մանվել Բադալյանը, “Նորք” տեղեկատվական վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Չոբանյանը, CAPS-USID-ի ներկայացուցիչ Անուշ Շահվերդյանը և այլք: Ողջույնի խոսքով հանդես է եկել Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր Սուրեն Օհանյանը, ով ներկայացրել է այն բոլոր հմտությունները, որ համալսարանը տալիս է իր ուսանողներին` նրանց կրթության և աշխատանքի շուկայի պահանջներին համապատասխանելու համար: Ելույթ ունեցողներից յուրաքանչյուրը ներկայացրել է իր կազմակերպության գործունեությունը և այն պահանջները, որոնք առաջադրվում են այդ կազմակերպություններում աշխատանքի ընդունվելու համար: Նրանք ընդգծել են կամավոր աշխատանքի դերի կարևորությունը, որը երիտասարդ մասնագետներին շատ է օգնում համապատասխան հմտություն ձեռք բերելու գործում: ՀՀ մարզերում առաջնային խնդիրների լուծման համար երկրի կառավարությունը իր ռեզերվային ֆոնդից հատկացրել է ավելի քան 10 մլրդ դրամ «Ես շարունակում եմ աշխատել որպես ԱԳՆ մամլո քարտուղար և չեմ պատրաստվում փոխել աշխատանքս»,- գրել է ԱԳՆ մամլո քարտուղարը Բժիշկները հիվանդների վիճակը գնահատում են բավարար Արագաչափ սարքերը տեղադրված են Իսակովի, Արշակունյաց, Մյասնիկյան, Թբիլիսյան, Աթենքի, Բագրատունյաց, Սարալանջի, Աճառյան և այլ փողոցներում |