ՀԱԵ Ռուսական թեմի ներկայացուցիչներն այցելել են Մոսկվայում կառուցվող Հայկական վանքային համալիր

PanARMENIAN.Net - Նախօրեին Մոսկվայում կայացավ Հայ առաքելական եկեղեցու (ՀԱԵ) Նոր Նախիջևանի և Ռուսական թեմի հոգևորականների ամենամյա ժողովը: Թեմի մամլո դիվանի տեղեկատվության համաձայն, ժողովի ժամանակ շոշափվել է բոլոր եկեղեցական ծեսերի անցկացումը չափանիշներին համապատասխանեցնելու անհրաժեշտության խնդիրը, հաղորդում է «Բլագովեստ-ինֆո»-ն:

Ժողովի մասնակիցները քննարկել են նաև երիտասարդական կազմակերպությունների ու դեռահասների դաստիարակության կենտրոնների գործունեության ակտիվացման հարցը: Ժողովի վերջին օրը թեմի հոգևորականները` եպիսկոպոս Եզրաս Ներսիսյանի գլխավորությամբ այցելեցին Մոսկվայում` Օլիմպիական պողոտայում կառուցվող Հայկական վանքային համալիր:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---