Կարեն Ավագյան. «Բազե-2010»-ը ամենազանգվածային հավաքն է դարձել իր գոյության պատմության ընթացքում27 օգոստոսի 2010 - 19:08 AMT PanARMENIAN.Net - «Բազե» երիտասարդական հավաքին առաջին անգամ մասնակցում են Հայաստանի քաղաքական կուսակցությունների երիտասարդական ճյուղերի ներկայացուցիչները: Ծաղկաձորում Հայ երիտասարդական հիմնադրամի համակարգող Կարեն Ավագյանը լրագրողներին հայտնել է, որ հավաքին մասնակցում են ՀՀԿ, «Բարգավաճ Հայաստան», ՄԻԱԿ, «Օրինաց երկիր», ՀՅԴ կուսակցությունների ներկայացուցիչները: «Ցավոք սրտի, մեզ չեն միացել «Ժառանգություն», և ՀԱԿ ներկայացուցիչները, թեև հրավեր ստացել էին: Հուսով եմ, որ հետագայում նրանք նույնպես կմասնակցեն «Բազե» հավաքին: Մեր նպատակը միասնական ուժ ստեղծելն է», - նշել է Ավագյանը: Նա նաև ընդգծել է, որ «Բազե-2010»-ը ամենազանգվածային հավաքն է դարձել իր գոյության պատմության ընթացքում: Հավաքին մասնակցում են Հայաստանի, Արցախի և սփյուռքի տարբեր ծայրերից ժամանած 300 մարդ: Նրա խոսքերի համաձայն, 2002-2010 թթ. հավաքներին մասնակցել է 18-30 տարեկան 6000 երիտասարդ: «Այստեղ գալիս են ոչ թե հանգստանալու, այլ մրցելու: Նրանք այն մարդիկ են, ովքեր իրենց լավագույնս դրսևորել են մշակույթի և սպորտի բնագավառներում, և մենք արդեն առանձնացրել ենք մարդկանց, ովքեր «Բազե»-ից հետո ավելի հայտնի կդառնան», - ասել է Կարեն Ավագյանը: «Բազե» երիտասարդական հավաքի փակման արարողությանը կմասնակցի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |