Հայաստանի կառավարությունը մտադիր է ամեն տարի 10 տոկոսով նվազեցնել ՃՏՊ քանակը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 29-ին Հայաստանի կառավարությունում ՀՀ ճանապարհային երթևեկության անվտանգության վերաբերյալ Ազգային ժողովի նիստում, որը վարում էր վարչապետ Տիգրան Սարգսյանը, քննարկվել է 2009-2010թթ. կատարված աշխատանքի հաշվետվությունը: Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների (ՃՏՊ) թիվը 2009-ին նվազել է 21 տոկոսով: Այդ մասին հայտարարել է ՀՀ ճանապարհային երթևեկության անվտանգության հարցերով խորհրդի քարտուղարության պետ Պողոս Շահինյանը «Միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիա» հիմնադրամի միջազգային համակարգող Դմիտրի Սամբուկի հետ համատեղ մամլո ասուլիսում:

Նա հաղորդել է, որ ՀՀ կառավարությունը մտադիր է ամեն տարի 10 տոկոսով նվազեցնել ՃՏՊ քանակը:

Իր հերթին, Դմիտրի Սամբուկը նշել է, որ ՄԱԿ-ն արդեն ընդունել է ճանապարհային անվտանգության 10-ամյա ծրագիր, որը նախատեսում է ողջ աշխարհում 5 մլն մարդկային կյանքի պահպանում: Նա ասել է, որ «Միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիա» հիմնադրամն աջակցում է իրագործվող բոլոր ծրագրերին Հայաստանում ճանապարհային անվտանգության ապահովման համար:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---