Աթենքում տեղի ունեցավ «Հայաստան» հիմնադրամի Հունաստանի տեղական մարմնի առաջին միջոցառումը 1 հոկտեմբերի 2010 - 21:31 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 25-ին Աթենքում տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հունաստանի տեղական մարմնի գալա-ճաշկերույթը, որը կազմակերպվել էր Հունաստանում Հայաստանի դեսպանության հովանու ներքո և «Յունիսթրիմ միջազգային դրամական փոխանցումներ» կազմակերպության աջակցությամբ: Ճաշկերույթն անցկացվեց Աթենքում ընթացող «Հայկական շաբաթ» միջոցառումների շրջանակներում: Միջոցառմանը ներկա էին ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանը և դեսպանատան անձնակազմը, տեղի հոգևոր առաջնորդները, ավանդական կուսակցությունների և հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև հայ համայնքի բազմաթիվ բարեկամ հույներ: Բացմանը Հիմնադրամի Հունաստանի տեղական մարմնի ատենապետ Վաչե Տեր Կարապետյանը, ողջունելով ներկաներին հիշեցրեց, որ Հիմնադրամի մեծ ընտանիքի այս նորաստեղծ մարմինը կարճ ժամանակահատվածաում արդեն ոտքի է կանգել և այժմ ակնկալում է հայ համայնքի բոլոր անդամների ակտիվ մասնակցությունը, որպեսզի կառույցը կարողանա լավագույնս օժանդակել հայրենիքի զարգամանն ու բարգավաճմանը: Ատենապետը ներկայացրեց և շնորհակալություն հայտնեց հունահայ բարերարներ, քույր և եղբայր Անդրանիկ և Փերուզ Եոլճեաններին, ովքեր Հիմնադրամին նվիրաբերել էին 30 հազար եվրո: «Հունաստանի տեղական մարմինը մեկ տարվա պատմություն ունի, բայց արդեն կարողացել է իր շուրջ համախմբել տեղի հայ համայնքին, ինչի վկայությունն էր նրանց ակտիվ մասնակցությունը 150 հոգանոց ճաշկերույթին: Ուրախ եմ, որ հանձինս Վաչէ Տեր Կարապետյանի Հունաստանում գտանք այն ատենապետին, ով վայելում է համայնքի սերն ու վստահությունը. տեղական մարմնի հաջողությունների համար նաև նրան ենք պարտական: Համոզված եմ, որ առաջիկայում Հայաստանում կամ Արցախում նորաբաց ծրագրերի ցուցանակներին կտեսնենք «Հովանավոր` Հիմնադրամի Հունաստանի տեղական մարմին» գրությունը»,- նշեց հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը: Միջոցառման ընթացքում ցուցադրվեց Հիմնադրամի գործունեությունը և ձեռքբերումները ներկայացնող ֆիլմ, որին հաջորդեց ազգային երգուպարով հագեցած համերգային մաս` ասմունքող Կարո Պարտաքճյանի, երգիչ Ներսիկ Իսպիրյանի և այլ սիրված արվեստագետների կատարումներով, հաղորդում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի մամլո ծառայությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |