Վարդան Պարսամյան. 2010 թվականին ՀՀ պետբյուջեից հուշարձանների վերականգնման համար 213 միլիոն դրամ է հատկացվել 4 նոյեմբերի 2010 - 13:52 AMT PanARMENIAN.Net - Ցավոք, պատմական հուշարձանների պահպանման ոլորտին բավականաչափ ուշադրություն չի հատկացվում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց Հուշարձանների վերականգնման կենտրոնի տնօրեն Վարդան Պարսամյանը: Նրա խոսքով, ՀՀ կառավարությունն իր հնարավորությունների շրջանակներում պետբյուջեից ֆինանսական միջոցներ է հատկացնում պատմական հուշարձանների վերականգնման համար, սակայն դրանք չեն բավականացնում: «Օրինակ, այս տարի պետբյուջեից հուշարձանների վերականգնման համար 213 միլիոն դրամ է հատկացվել»,- հաղորդեց Պարսամյանը` ավելացնելով, որ միայն մեկ հուշարձանի վերականգնման համար 80-ից 100 միլիոն դրամ է պահանջվում: Ներկայացնելով Կենտրոնի գործունեությունը` Պարսամյանն ասաց, որ վերականգնման իրականացման համար ամեն տարի մոտ 26 հուշարձան է հետազոտվում, որոնք անհետացման վտանգի տակ են, իսկ մեկ հուշարձանի վերականգնումը կարող է երկուսից չորս տարի տևել: Պարսամյանը հաղորդեց նաև, որ Հայաստանի տարբեր մարզերում արդեն մի շարք պատմական հուշարձաններ են վերականգնվել: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |