Ոստիկանները խոչընդոտում են վրացական պետհամարանիշներով վարորդների բողոքի ցույցի մասնակիցների մուտքը մայրաքաղաք

Ոստիկանները խոչընդոտում են վրացական պետհամարանիշներով վարորդների բողոքի ցույցի մասնակիցների մուտքը մայրաքաղաք

PanARMENIAN.Net - 17 փետրվարին ժամը 11-ին ՀՀ կառավարության շենքի դիմաց պետք է տեղի ունենար Շիրակի, Լոռու եւ Տավուշի մարզերի` վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաներ ունեցող վարորդների բողոքի ցույցը: «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Ստեփան Սաֆարյանն ու Զարուհի Փոստանջյանը մեկնել էին Գյումրի, իսկ Արմեն Մարտիրոսյանը` Վանաձոր, որպեսզի Երեւան ուղեկցեն ցույցի մասնակիցներին:

«Գյումրիում ոստիկանական մեքենաներն օղակի մեջ են առել բողոքող վարորդներին ու պատգամավորներին: Ոստիկանները հրաժարվեցին հիմնավորել կամ բացատրել քաղաքացիների ազատ տեղաշարժը խափանող իրենց գործողությունները: Այս պահի դրությամբ շուրջ 100 ոստիկան պաշարման մեջ են պահում թատրոնին հարակից Սայաթ-Նովայի պողոտան (միաժամանակ խոչընդոտելով գյումրեցիների բնականոն երթեւեկությունը):

Նույն վիճակն է տիրում նաեւ Վանաձորում, որտեղ հասարակական կարգի պահապաններն առանց որեւէ բացատրության փակել են շուրջ 10 ավտոմեքենաների ճանապարհը դեպի մայրաքաղաք», հայտնում «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունը:

Վարորդներն արդեն մեկ շաբաթից ավելի տեւող բողոքի գործողություններով պահանջում են չեղյալ համարել ավտոմեքենաների «ժամանակավոր ներմուծման» ռեժիմով Հայաստան մուտքի սահմանափակումները եւ բարեփոխել արտասահմանյան համարանիշներով մեքենաների մաքսային արժեքի որոշման պայմանները:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---