Բրիտանացի մասնագետ Սառա Ռոսը հայ կինեմատոգրաֆիստներին կպատմի վավերագրական ֆիլմերի` որպես քարոզչության միջոցի դերի մասին 8 մարտի 2011 - 18:25 AMT PanARMENIAN.Net - Կապերի, հեռարձակման և միջոցառումների կազմակերպման բրիտանացի մասնագետ Սառա Ռոսը, որը Երևանում է գտնվում որպես Բրիտանական ֆիլմերի փառատոնի հատուկ հյուր, մարտի 10-ին Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միությունում խորհրդաժողով կանցկացնի հայ կինեմատոգրաֆիստների համար: Միջոցառման ժամանակ կինեմատոգրաֆիստները կքննարկեն հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ միջև համագործակցության նոր մոդելները: Կներկայացվեն վավերագրական ֆիլմերի` որպես քարոզչության լավագույն միջոցի թեմատիկ հետազոտություններ: Խորհրդաժողովը կազմակերպվել է «Կինո և հասարակություն» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Հայաստանում Բրիտանական դեսպանատան և «Բրիտանական ավիաուղիներ» (BMI) ավիաընկերության աջակցությամբ: Սառա Ռոսն աշխատել է Channel 4, BBC, Amnesty International և Channel 4 BRITDoc Foundation ընկերություններում: Amnesty International-ում աշխատելու տարիներին նա այդ ընկերության կողմից կազմակերպվող ԶԼՄ-ների համար ամենամյա մրցանակաբաշխության պրոդյուսերն էր: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |