Ընդդիմության կողմնակիցները հայտարարում են, որ ճանապարհները դեպի Երևան փակ են, ՃՈ-ն պնդում է հակառակը 31 մայիսի 2011 - 15:05 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի մարզերի բնակիչները կրկին չեն կարողանում հասնել մայրաքաղաք Երևանում ՀԱԿ ցույցի օրը: ՀԱԿ կողմնակիցները, որոնք բնակվում են Վանաձորում, բողոքում են, որ չեն կարող հասնել Երևան և մասնակցել ՀԱԿ հանրահավաքին: Ինչպես նշվում է PanARMENIAN.Net ստացված Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի վանաձորյան գրասենյակի նամակում, Վանաձորի ավտոկայանում այսօր միկրոավտոբուսներ չկան, որոնք ամեն են մեկնում են Երևան: Հաղորդվում է նաև, որ Սպիտակ, Ստեփանավան, Տաշիր և Ալավերդի քաղաքներից նույնպես անհնար է հասնել Երևան: Իր հերթին Հայաստանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցը հաղորդել է PanARMENIAN.Net ի թղթակցին, որ մարզերից Երևան տանող բոլոր ճանապարհենրը բաց են: Նման խնդիր ծագել էր ՀԱԿ նախորդ հանրահավաքի ժամանակ, և մարզերի բնակիչները կրկին չէին կարողացել մասնակցել դրան: Այսօր ՀԱԿ հանրահավաքը սկսվելու է ժամը 19:00-ին Երևանում Ազատության հրապարակում: Սպասվում է, որ այսօրվա ցույցին ելույթ են ունենալու համաներումով ազատ արձակված ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը և «Հայկական ժամանակ» ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, որոնք դատապարտվել էին 2008-ի մարտյան դեպքերի առչնությամբ: Այդ ժամանակ տուժել էր շուրջ 200 մարդ, 10 հոգի մահացել էին, ավելի քան 100 հոգի ձերբակալվել: Ուշագրավ Մյուսների կյանքին վտանգ չի սպառնում Վիրահատված պացիենտի վիճակը բավարար է գնահատվում
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար Փրկարարները տարհանել են Արագած լեռան վրա մոլորված 13 իրանցու Ահազանգ է ստացվել, որ քաղաքացիները բարձրացել են Արագած լեռը և կապի դուրս չեն գալիս Փաշինյանը՝ Սունակին․ ՀՀ-ն ուզում է խորացնել գործակցությունը Մեծ Բրիտանիայի հետ Նա կարևորել է ՄԹ աջակցությունը Հայաստանում ընթացող լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումներին Խուզարկվում է gg տաքսի ծառայության գրասենյակը ՔԿ–ի –ց ասել են, որ քրեական վարույթ կա նախաձեռնված |