Հայտնի դարձան «Պաշտպանենք երեխաներին ոչ մեկ օր» ցուցահանդեսի հաղթողները![]() PanARMENIAN.Net - Հունիսի 1-ին Երևանի Սիրահարների այգում կայացավ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի «Բազե» ակումբի կողմից կազմակերպված «Պաշտպանենք երեխաներին ոչ մեկ օր» լուսանկարչական աշխատանքների ցուցահանդես մրցույթի բացումը: 250 աշխատանքներից ընտրվել են ցուցահանդեսի համար ավելի քան 50 ստեղծագործողների 103 լուսանկարներ: Ցուցահանդեսի կազմակերպիչները նշում են, որ ցուցահանդեսի նպատակը ինչպես երեխաների տոնը նշելն է, այնպես էլ երիտասարդ լուսանկարիչների աչքերով երեխաների առօրյան ցույց տալն է: Ցուցահանդեսի բացման օրը հայտարարվեցին հաղթողները, ովքեր պարգևատրվեցին պատվոգրով, հուշամեդալով և գրքերով: Առաջին մրցանակակիր է դարձել Անի Սարգսյանը, երկրորդ մրցանակակիր` Գոհար Լալայանը, իսկ երրորդ տեղը գրավեց Սարգիս Վիրաբյանը: Բացի դրանից «Ֆոտոլուր» գործակալությունը հատուկ մրցանակ էր սահմանել Գայանե Ավետիսյանին` ընձեռելով նույն գործակալությունում 1 շաբաթ փորձաշրջանի հնարավորություն: Բացի այս ամենից, գոյություն ունի նաև «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգ, որտեղ ցուցահանդեսի այցելուները նախապատվություն կտան որևէ լուսանկարչի աշխատանքի: Արդյունքները կամփոփվեն հունիսի 3-ին` ցուցահանդեսի փակման օրը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |