Լեհաստանի նախագահը պետական պարգևներ հանձնեց հայաստանաբնակ մի շարք գործիչների![]() ![]() PanARMENIAN.Net - Հուլիսի 29-ին տարածաշրջանային այցի շրջանակներում Երևանում գտնվող Լեհաստանի Հանրապետության նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին Հայաստանում բնակվող 6 գործիչների, ովքեր կարևոր դերակատարություն են ունեցել հայ-լեհական հարաբերությունների ամրապնդման գործում, պարգևատրեց պետական շքանշաններով: Մասնավորապես մարդու իրավունքների նախկին պաշտպան Արմեն Հարությունյանը պարգևատրվեց Լեհաստանի Հանրապետության Վաստակի կավալերական ոսկե խաչով, Հայաստանում լեհական համայնքի ղեկավար Ալլա Կուզմինսկայան պարգևատրվեց Լեհաստանի Հանրապետության Կոմանդորական խաչով, ՀՀ ԳԱԱ պրոֆեսոր Բելլա Բարսեղյանը, Հայաստանում լեհական համայնքի հիմնադիր Եկատերինա Իսահակյանը, լեհական համայնքի անդամ, դաշնակահարուհի Լիանա Փիրումովան և Դենդրոպարկի տնօրեն Վիտալի Լեոնովիչը պարգևատրվեցին Լեհաստանի Հանրապետության Ասպետական խաչով: Իր ելույթում Կոմորովսկին նշեց, որ Լեհաստանում հայերին լավ են ճանաչում, քանի որ հայերը Լեհաստանում հաստատվել են դեռ շատ վաղուց և այսօր էլ հաստատվում են: Նախագահը նշել է, որ ուրախ է հանդիպել այն ազգի հետ, ում ներկայացուցիչները Լեհաստանում լավ համբավ ունեն: Դա, ըստ նախագահի, կապված է նրանց կատարած դրական աշխատաքի հետ: Բրոնիսլավ Կոմորովսկին նաև հավելեց, որ լեհերին և հայերին կապող շատ բան կա: Դա մշակույթն է, պատմությունը և դժվար իրավիճակներում ելք գտնելու ունակությունը: Կոմորովսկին, մասնավորապես, նշեց այն փաստը, որ երկու երկրները գրեթե միաժամանկ են անկախություն ձեռք բերել, ապրել են ծանր ճգնաժամ: Նախագահը նաև շեշտեց, որ Լեհաստանն այսօր բարիդրացիական հարաբերությունների մեջ է բոլոր հարևան երկրների հետ և նույնը ցանկացավ նաև Հայաստանին: Վերջում, Լեհաստանի նախագահը մաղթեց հայ ժողովրդին քաջություն դժվարին, բայց հաղթանակած այս ճանապարհին և հաջողություն եվրաինտեգրման ճանապարհին: Պարգևատրման արարողությանը ներկա էին Հայաստանի մշակույթի և քաղաքական գործիչներ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |