Վարչապետի ասածն օրենք կամ հիմք չի կրպակներն ապամոնտաժողների համար

Վարչապետի ասածն օրենք կամ հիմք չի կրպակներն ապամոնտաժողների համար

PanARMENIAN.Net - Քիչ առաջ “Ժառանգություն” խմբակցության անդամներ Անահիտ Բախշյանն ու Արմեն Մարտիրոսյանը հանդիպել են վարչապետ Տիգրան Սարգյանի հետ: Արմեն Մարտիրոսյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցի ժամանակ նշեց, որ վարչապետն այսօր Կառավարության նիստի ժամանակ ասել է`սոցիալական լարվածություն չստեղծելու համար կրպակների ապամոնտաժումը դադարեցվում է, և քաղաքացիներից յուրաքանչյուրի հետ պետք է տարվի անհատական աշխատանք:

Արմեն Մարտիրոսյանը շտապել է Փափազյան փողոց, որպեսզի համոզվի, որ վարչապետի` ապամոնտաժումը դադարեցնելու հրահանգը իրագործվում է: Սակայն պարզվել է, որ կրպակների ապամոնտաժումը շարունակվում է:

“Աշխատողներից մեկին մոտեցա և ասացի, որ դադարեցնեն աշխատանքները, սակայն նա ինձ պատասխանեց` վարչապետի ասածն ինձ համար օրենք կամ հիմք չի”,- ասաց Արմեն Մարտիրոսյանը: Նա նշեց, որ սեփականատիրոջ կամքին հակառակ կրպակներից մեկի ապամոնտաժումը թույլ չտալու համար բարձրացել է կրպակի տանիքին:

Այսօր Երևանի տարբեր վարչական շրջանների մոտ 200 կրպակատերեր հավաքվել էին Կառավարության շենքի մոտ՝ իրենց բողոքը հայտնելու կրպակների ապամոնտաժման դեմ: Փափազյան-Կոմիտաս փողոցների խաչմերուկում երկու օր է շարունակվում են կրպակների հանման աշխատանքները՝ կարմիր բերետավորների ու ոստիկանության ներկայությամբ: Ապամոնտաժմանը զուգահեռ հատվում են մայթեզրի ծառերը:

4  11.08.11 - Մոտ 200 կրպակատերեր հավաքվել են Կառավարության շենքի մոտ՝ իրենց բողոքը հայտնելու կրպակների ապամոնտաժման դեմ
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---